Բացել լրահոսը Փակել լրահոսը
70754337_501828463974489_4873029358140260352_n
A A
Քաղաքականություն

Ո՞վ է այս խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորը (տեսանյութ)

Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այս տարի նկատվում է «լուռ պատգամավորների» թվի նվազում։ 132 պատգամավորից օրենսդրական քննարկումների չի մասնակցել 22-ը կամ խորհրդարանի 15 տոկոսը։ Այդ մասին տեղեկացրեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։

Նա նշեց, որ նախորդ խորհրդարանի 12 «դոլարային միլիոնատիրոջ» փոխարեն այս խորհրդարանում «դոլարային միլիոնատերերը» ընդամենը երկուսն են՝ երկուսն էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ են։

«Տարիներ շարունակ խորհրդարանի գրեթե կեսը քննարկումների չէր մասնակցում, իսկ ներկայիս 132 պատգամավորից օրենսդրական քննարկումների չի մասնակցել 22 պատգամավոր։ Գրեթե հավասար է և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների նախաձեռնողականությունը, բայց նկատի ունենալով այն, որ «Իմ քայլում» պատգամավորները ավելի շատ են, քան մյուս երկու խմբակցություններում, ստացվում է՝ ընդդիմադիրները ավելի նախաձեռնողական են»։

Լուսինե Վասիլյանը նաև նշեց, որ այս խորհրդարանը տարբերվում է նաեւ պատգամավորների բացակայությունների քանակով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 8 տարի շարունակ եղել է խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորը, սակայն այս տարի զիջել է դիրքերը։

Այժմ ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակում նա 8-րդն է։ Ամենաշատ բացակայածը ԲՀԿ-ից Վարդան Ղուկասյանն է։

Մանրամասն՝ տեսանյութում։