Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132116
A A
Հասարակություն

Հանձնարարվել է ներդնել բոլոր արդյունավետ միջոցները. նախարարը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (տեսանյութ)

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ««Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս»միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը։

Ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մեծ կարևորություն է նմատիպ միջոցառումների կազմակերպումը, որով հանդես է գալիս բիզնես-ներկայացուցիչը», - նշեց Բադասյանը։ Նախարարը հակակոռուպցիոն պայքարում երկու ուղղություն առանձնացրեց։

Առաջինը, ըստ նրա, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է:

«Դրա առաջին տարրն է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը և էֆեկտիվ գործունեությունը։ Հանձնաժողովը կձևավորվի հոկտեմբեր ամսին», - ընդգծեց նա՝ հավելելով, որ այն կլինի կոռուպցիայի կանխարգելման հիմնական պատասխանատու մարմինը։ 

Հաջորդ կարևոր քայլը, նրա խոսքով, հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծումն է, և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննումը։ 

«Ստուգվելու են քննչական մարմնի կազմի մեջ մտնող անձանց բարեվարքությունից մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը», - ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ դա գործարար ոլորտի համար վստահության կարևոր չափանիշ է։

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ դատախազությունում ինստիտուցիոնալ մարմին կստեղծվի, որը կհսկի կոռուպցիոն գործերով նախաքննությունը։ Նախարարը հիշեցրեց նաև կոռուպցիոն գործերով զբաղվող դատարանի ստեղծման մասին։ 

Էլեկտրոնային գործիքներ, Բադասյանը խոսքով, նույնպես կներգրավվեն, որոնք ավելի կհեշտացնեն վարչարարությունը և ավելի հասանելի կդարձնեն ծառայությունները բիզնեսի համար։

«Կառավարությունը հանձնարարել է ներգրավել բոլոր արդյունավետ միջոցները՝ կոռուպցիայի դեմ պայքարում», - շեշտեց գերատեսչության ղեկավարը։