Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն Հայաստանի համար նվաճեց առաջին ոսկե մեդալը՝ թայլանդական Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր մինչև 89 կգ քաշային մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 167 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 208 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց առաջին տեղը և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը:

Վաղը մենք մասնակից չունենք, իսկ ահա սեպտեմբերի 25-ին սկզբում հանդես կգա Տաթև Հակոբյանը (87 կգ, A ենթախումբ), ապա Սամվել Գասպարյանը (102 կգ, A ենթախումբ):

Այս առթիվ Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն։

Հայաստանցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն` 89կգ քաշային կարգում:

Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՚ս Հակոբ ջան»,- գրել է նա: