Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Այրվել է բնակելի տնակ

Մայիսի 6-ին, ժամը 02։50-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հացիկ գյուղի 10-րդ փողոցում գտնվող տնակում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:47-ին, մարվել՝ 05։31-ին։ Այրվել է բնակելի տնակ․ տուժածներ չկան։