Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պիտանի մարդ լինելու կարեւորությունը. 85-ամյա ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը չի մոռանում հոր խոսքը (տեսանյութ)

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում  այսօր բացվեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակին նվիրված ցուցահանդես և կայացավ «Արարման ուղի» գիրք-ալբոմի շնորհանդեսը։

«Բազմաթիվ տիտղոսների ու կոչումների ու մրցանակների տեր է պարոն Մուշեղյանը և այս ամենի հետևում մեծ աշխատանք է։ Գուրգեն Ներսեսովիչի մասին խոսելիս, մենք խոսում ենք մի մեծ ժամանակաշրջանի մասին, ընդ որում այս շրջանով, որ կոչում ենք խորհրդային մոդեռնիզմ, այսօր հետաքրքրված են ամբողջ աշխարհում, և դրա ակունքներում կանգնած է մեր հոբելյարը», -բացման խոսքում ասաց Անուշ Տեր-Մինասյանը։

«Երբ ընկերներս գալիս էին մեր տուն, հայրս միշտ ասում էր, որ պետք է առաջին հերթին դառնալ պիտանի մարդ հասարակության համար»,- ասում է հոբելյարը։

Գուրգեն Մուշեղյանի հեղինակած և հեղինակային խմբերում իրականացրած նախագծերը՝ Շիրակ օդանավակայանի շենքը, Երևանի «Հրազդան» մարզադաշտն ու Մարզահամերգային համալիրը և բազմաթիվ շենքեր ու շինություններ իրենց արժանի տեղն են գտել հայկական ճարտարապետության պատմության էջերում։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իր խոսքում նշեց, որ Գուրգեն Մուշեղյանը ոչ միայն ճարտարապետ է, այլ քաղաքաշինարար և հենց այս սկզբունքով է մոտեցել ճարտարապետական խնդրի լուծմանը, և որ այսօր էլ նա մնում է երկրի խնդիրների նկատմամբ ոչ անտարբեր մարդ՝ միշտ երիտասարդ մոտեցումով»։