Բացել լրահոսը Փակել լրահոսը
1469007711_5365.thumb
A A
Հասարակություն

Իշխանությունը ճնշում է գործում դատական իշխանության վրա․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Մարտի մեկի զոհերին ուշադրություն դարձնելու և գումար հատկացնելու Կառավարության որոշումը ճիշտ է, սակայն Կառավարությունը պետք է հիմնավորեր թե ինչու է տրամադրվում 30մլն դրամ և ոչ թե 50 մլն․

«Ինչու չեն սկզբից հանդիպել նրանց հետ։ Ես այսօր պետք է հնչեցնեմ Սումգայիթում սպանված անձանց ընտանիքների խոսքը, նրանք ինձ զանգում ասում են՝ բա մեզ մոռացել են, մենք էլ ենք չէ՞ կորուստ ունեցել, ընդ որում՝ շատ ավելի դաժան իրավիճակներում, բայց մեզ չի՞ հասնում»։

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության սկսած գործընթացին։

«Եթե այդ ամենը կար, ինչո՞ւ եք հնչեցրել այդ որոշումը ընդունելուց հետո, եթե Սահմանադրական դատարանը ուրիշ որոշում տար, արդյոք ԱԺ-ն կպահանջե՞ր նման բան»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ներկա իշխանությունն իր ջատագովների հետ միասին ճնշում են գործում դատական իշխանության վրա։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը շատ անձնավորված է․

«Ցավալի է։ Դատական գործընթացները չպետք է անձնավորեն, իսկ եթե անձնավորում են, պետք է  նկատի ունենալ նաև նրա անցյալը»,- ասաց նա։