Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavarutyun
A A
Հասարակություն

9․4 միլիոն դրամ՝ ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար (տեսանյութ)

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 9․4 միլիոն դրամ հատկացնել` հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար։

Կառավարության նիստին այս մասին զեկուցեց նախարար Դավիթ Տոնոյանը։ Ըստ նրա՝ առկա է Առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ այս դեպքի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թ ապրիլի 5-ին Թալիշում։ Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը։