A
A
Բռնցքամարտի ԱԱ․ Արման Դարչինյանը պարտվեց և դուրս մնաց պայքարից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը նույնպես ավարտեց ելույթները Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
Այսօր կայացած քառորդ եզրափակիչ գոտեմարտում վանաձորցի բռնցքամարտիկը 0։5 հաշվով տանուլ տվեց ղազախստանցի Տուրսինբայ Կուլախմետին:
Այդպիսով, Հայաստանից մրցասպարեզում մնաց միայն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը սեպտեմբերի 20-ին կանցկացնի կիսաեզրափակիչ մրցամարտը։