Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱշոտԱհ
A A
Հասարակություն

«Պարոն Օսիպյանն այսօր մեր վետերանների շարքում է»․ հայտնի է ոստիկանապետի պաշտոնակատարի անունը (տեսանյութ)

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի մասին։

Կենտրոնական մասնաշենքում արդեն նախկին ոստիկանապետ Օսիպյանը եկել էր՝ հրաժեշտ տալու ոստիկանության աշխատակիցներին։ 

«Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար»,- նշեց Ահարոնյանը։

Նա  հավելեց, որ այս պահին ոստիկանապետի պարտականությունները կկատարի ոստիկանապետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանը։ Հրաժարականից այլ մանրամասներ լրատվության վարչության պետը չհայտնեց։ 

«Պարոն Օսիպյանը ներկայացրեց մեկ տարվա կատարված աշխատանքը, այն բոլոր համապետական միջոցառումները, որոնք ոստիկանությունը կատարել է ընտիր, և դուք դրա ականատեսն եք եղել»,- ընդգծեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե դժգոհություններ էլ են եղել, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ եթե կա աշխատանք, սխալներ ու դժգոհություններ էլ են լինում, իսկ Օսիպյանի տրամադրությունը գնահատեց շատ լավ։ 

«Պարոն Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահի եթե իր կարիքը լինի, իր գիտելիքը, փորձը պատրաստ է ոստիկանությանը նեցուկ լինել։ Պարոն Օսիպյանն այսօր մեր վետերանների շարքում է։ Հաջողություն ձեզ»,- ժպտալով եզրափակեց ոստիկանության գնդապետը։

Տեսանյութը՝ Factor.am-ի