Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131922
A A
Հասարակություն

Հանձնաժողովը ստեղծված է․ Առողջապահության նախարարությունը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարության մասին

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անգործության է մատնված՝ չհանձնարարելով ձևավորել բժշկական հանձնաժողով՝ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատելու համար:

Այս կապակցությամբ «Ա1+»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության բժշական օգնության քաղաքական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովը ստեղծված է, և ոչ ոք չի խոչընդոտում դրա աշխատանքներին։

«Միջգերատեսչական հանձնաժողով ամեն դեպքի համար չի ստեղծվում։ Մանվել Գրիգորյանի համար մենք ստացել ենք դիմում և տվել ենք փորձագետների անունները։ Նախարարությունն առաջարկում է փորձագետների թեկնածուներ, դատարանը որոշում է, թե նրանցից ում կճանաչի փորձագետ»,- ասաց նա։