Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131923
A A
Հասարակություն

Առողջապահության նախարարը անգործությամբ է զբաղված․ Մանվել Գրիգորյանի փաստաբան (տեսանյութ)

«Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Վերջինիս խոսքով` պաշտպանական կողմը իր հիմնական գործառույթը իրականացնելու փոխարեն շաբաթը մեկ ասուլիս է տալիս, որ հայտնի իրավունքի խախտման մասին, սակայն պետական լիազոր մարմնի կողմից ոչ մի արձագանք չկա։

«Հիմա ես բարձրաձայնում եմ, ասում եմ՝ առողջապահության նախարարը  անգործությամբ է զբաղված Մանվել Գրիգորյանի մասով»։

Լևոն Բաղդասարյանի կարծիքով՝ Արսեն Թորոսյանը բացահայտ օրենքից դուրս գործողություններ է իրականացնում՝ շաբաթներ շարունակ չհանձնարարելով ձևավորել համապատասխան բժշկական փուլ՝ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատելու համար։

Փաստաբանը նախարարին անձամբ չի հանդիպել, սակայն գրություն է ուղարկել․

« Այդտեղ նույնպես նա խախտել է  օրենքի պահանջը՝ գոնե միջանկյալ պատասխան չուղարկելով արդեն երկու-երեք ամիս»։

Փաստաբանի խոսքով՝ միջգերատեսչական հանձնաժողովների տված արդյունքները համադրելուց հետո պարզ է դառնում, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը  օր օրի վատանում է։ Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի հիվանդությունների վատթարացման պատճառն ու հնարավոր արդյունքների կրողը համարվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

«Եթե օրենքը չի գործում, այդտեղ ցավոք սրտի արդեն գործում է դիմադրության իրավունքը»,- ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը և նշեց, որ կապ չունի՝  Մանվել Գրիգորյանի մասի՞ն է խոսքը, թե՞ ՀՀ այլ քաղաքացու, եթե երկրում անօրինականություններ են կատարվում, պետք է բարձրաձայնվի։