Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդն ու երկու ուղեւորները տեղում մահացել են (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ռազմիկ Ա., ծնված 1962 թ.) և «BMW» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին:

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն (ծնված 1995 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: