Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Պատրաստ ենք ցույց տալու մեր ուժը»․ երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի (տեսանյութ)

«Ամուլսարն առանց հանքի». այս կարգախոսով այսօր քայլերթ է իրականացվում:

Քայլերթի մասնակիցները 18:30-ից անցնում են քաղաքի տարբեր փողոցներով: Քայլերթն ուղեկցվում է ոստիկաններով։

Քայլերթին մասնակցում են նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բնապահպաններ, ինչպես նաեւ ջերմուկցիներ։

Քայլերթի կազմակերպիչները դիմեցին կառավարությանը, նրանք իշխանությունից պահանջեցին խնդրին տալ խելամիտ որոշում՝ այդպիսով բացառելով Ջերմուկում և Երևանում զարգացող բողոքի հետագա  ակցիաները:

«Մենք պահանջում ենք, որպեսզի իշխանությունն ուսումնասիրի նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները՝ բացահայտելով բոլոր  հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը: Պահանջում ենք Լիդիան ընկերությունից հանքից դուրս բերել շինտեխնիկան և վերականգնել լեռանը հասցված վնասները: Լիդիան ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է, քանի որ պատշաճ կերպով չի ապահովվել  հասարակության մասնակցությունը կարևորագույն որոշման ժամանակ՝ խախտելով շրջակա միջավայրի վրա գնահատման և ազդեցության մասին ՀՀ օրենքի սկզբունքները»:

Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ իրականացված ակցիայից հետո, եթե Կառավարությունն իր դիրքորոշումը չփոխի, իրենք ստիպված կլինեն սեպտեմբերի 20-ից հետո իրականացնել գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ  խաղաղ ակցիաներ:

«Օր առաջ լուծեք այս խնդիրը` դրանով իսկ կանխելով Ջերմուկում և Երևանում զարգացող բողոքի ակցիաները: Իշխանությունըբ պատկանում է ժողովրդին, և մենք պատրաստ ենք ցույց տալու մեր ուժը»,- նշեցին նրանք: