Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երեւանում տղամարդը դանակահարել է կնոջն ու հարեւանին

Սեպտեմբերի 14-ին, կեսգիշերն անց օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի, Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը դանակահարել է կնոջը: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ րոպեներ առաջ վիճաբանության ժամանակ, նշված բնակարանի 31-ամյա բնակիչը դանակահարել է նույն հասցեում ապրող իր կնոջը և 44-ամյա հարևանին:

Տուժողները կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Հարուցվել է քրեական գործ:

31-ամյա տղամարդը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: