Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:

Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

ՀԳ. Երբ Արվինին պատմում էինք, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց` «Thank you» »»։