A
A
Արթուր Վանեցյանը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը, որի շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15հզ կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21֊ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեիների։ Միացեք ակցիային»,- գրել է նա։