Բացել լրահոսը Փակել լրահոսը
70004217_520908328684812_8084224127293980672_n
A A
Հասարակություն

Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեն՝ երկու կողմից էլ զոհե՞ր կան․ Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայր (տեսանյութ)

Մարտի 1-ին զոհված Ներքին զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մայրը ելույթ ունեցավ դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ։

Նա մանրամասներ ներկայացրեց որդու ծառայությունից։

«Իմ որդու ջոկատը գտնվում էր Լեոյի փողոցում, որտեղ ոչ մի ցուցարար չի եղել։ Սահմանադրության առաջին կետերից մեկը այն է, որ ՀՀ քաղաքացին կյանքի իրավունք ունի, ոչ մեկը իրավունք չունի զրկելու ՀՀ քաղաքացուն իր կյանքից։ Եթե հիմա Սահմանադրական դատարանը որոշել է, որ պետք է՝ չգիտեմ ինչ անորոշություններով․․․․ ՍԴ-ն ոչ մի բան էլ չի որոշել, ինչքան հասկացա։ Մեղադրյալ Քոչարյանը Մարտի 1-ի երեկոյան, ժամը 9։ 30 հեռուստացույցով ելույթ ունեցավ, ասաց՝ մեր կողմից էլ զոհեր կան։ Իմ որդին դեռ կենդանի էր, կանգնած էր Լեոյի փողոցի վրա։ Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեն՝ երկու կողմից էլ զոհեր կա՞ն։ Իմ որդին 18 տարեկան զինվոր էր, ո՞վ սպանեց իմ զինվորին»։

Զոհված զինվորի մայրն անդրադարձավ այն հայտարարություններին, թե Ռոբերտ Քոչարյանը ոչնչից տեղյակ չի եղել։ Նա զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր տեղեկացված չլինել, եթե ընտանիքում խժդժություններ են լինում, ապա մեղավորը ընտանիքի մեծն է։ «Այդ ժամանակ Դուք էիք Հանրապետության ղեկավարը»,-դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ շեշտեց նա։

Նա հայտարարեց, թե ճիշտ է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ։