A
A
Կառավարության դիմացի պաստառը՝ վեճի պատճառ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կառվարության շենքի դիմաց երկու քաղաքացի վեճի էին բռնվել: Պատճառը նրանցից մեկի` Արկադի Գալստյանի՝ «Հայաստանի Հանրապետությունը պետություն չի» գրությամբ պաստառն էր:
Ըստ քաղաքացու՝ հեղափոխությունից հետո լուրջ քայլեր չեն իրականացվում՝պետությունը ոտքի կանգնեցնելու համար:
«Իսկ երբ սրտացավ քաղաքացին բարձրաձայնում է խնդիրների մասին,նրան անմիջապես կապում են նախկին իշխանությունների հետ»:
Արկադի Գալստյանի խոսքով՝ ինքը անձնական ոչ մի խնդիր չունի: Թե ինչո՞ւ է կարծում, որ ՀՀ- ն պետություն չէ, պատասխանում է.
«Պետությունը պետություն կլինի, երբ բոլոր ոլորտներում կանոնակարգված հստակ մոտեցումներ կլինեն, ոչ թե խունացած բարքերով դոփի նույն տեղում»: