Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նախորդ իշխանությունների օրոք ջերմուկցիները զրկված են եղել որոշումներ ընդունելու իրավունքից․ բնապահպան (տեսանյութ)

Ամուլսարի հանքի շահագործման դեմ  այսօր Երևանում քայլերթ է անցկացվում, որին մասնակցում են խնդրով անհանգստացած քաղաքացիներ և կազմակերպություններ։ Երթը սկսվեց Աժ-ի բակից։  Բաղրամյան փողոցից երթը շարժվեց Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով և շարժվելու է դեպի Հանրապետության Հանրապետության հրապարակ։ Հայկական Բնապահպանական ճակատի անդամ Լևոն  Գալստյանը ԱԺ-ի բակում նշեց, որ երթի նպատակը քաղաքացիներին իրազեկելն է խնդրի մասին։

«Ջերմուկ քաղաքի բնակիչները վերջին մեկ ու կես տարում զրկված են եղել այդ տարածքում որոշումներ ընդունելու իրավունքից։ Ամբողջը իրականացվել է նախորդ իշխանությունների կողից։ 2016 թվականի աշնանը բնակիչներն իրենց մաշկի վրա զգացին թե իրենց ինչ է սպասվում։ Իրենք հասկացան, որ եթե այնտեղ հանք շահագործվի, այդ դեպքում իրենք պետք է լքեն տարածները և մոռանանան Ջերմուկ առողջարանի մասին»։

Լևոն  Գալստյանը նաև նշեց, որ հեղափոխությունը ջերմուկցիններին հնարավորություն է տվել, բարձրացնելու իրենց ձայնը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց քայլերթի մասնակիցներին նրանց  դիտարկմանըւ թե Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հեղափոխությունից հետո լինելու է ժողովրդավարություն և հիմա ինչու չի լսում Ջերմուկի քաղաքացիների ձայնը։ Արարատ Միրզոյանը պատասխանեց․»Մենք ուրեմն տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները։ Եվ չարժե մտնել տափակ քննարկման մեջ, թե որն է մեծ մասի ուզածը»։