Կկատարվեն անվճար հետազոտություններ․ Երեւանում բացվեց «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնն իր դռներն է բացում սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց առջև։ Ֆանարջյան 55 հասցեում գտնվող կենտրոնը նոր խոսք է հայկական բժշկության մեջ։
Այն հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել սրտի տարբեր վիրահատական միջամտություններ։ Կենտրոնում իրականացվում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշում, ստենտերի տեղադրում, փակ անոթների բացում և այլ բժշկական ծառայություններ։
«Սա նոր իրողություն է Հայաստանի բժշկական իրականության մեջ, միևնույն կենտրոնում միաժամանակ կատարվելու են բոլոր ներանոթային միջամտոթյունները։ Հիմա ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալ մակարդակով կիրառվում է անոթային էմբոլիզացիա կամ փակում՝ ուռուցքների դեպքում, որը լավ արդյունք է տալիս։ Սա մեզ մոտ ներդրվելու և կիրառվելու է պրոֆեսիոնալ մակարդակով։ Ժամանակին Հայաստանում գործող բժիշկները գնում և դրսում էին վերապատրաստվում։ Սակայն «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում Ճապոնիայից եկած մասնագետները այցելելու են մեր կենտրոն և անվճար մասնագիտական դասընթացներ են իրականացնելու»,- նշեց «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ներկա էր կենտրոնի բացմանը։ Շնորհավորելով՝ նա նշեց, որ այն կարևոր դեր է կատարելու սրտանոթային հիվանդությունների և նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման տեսանկյունից․
«Նման կենտրոնները նպաստում են, որ պացինետների բուժօգնությունը կազմակերպվի ավելի արագ, որակյալ և հասանելի»,- ասաց նա։
Կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը նշեց, որ այսօրվանից սկսած՝ Հայաստանում բացառիկ գին է սահմանվում․ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում դեղապատ ստենտը կտեղադրվի 800 հազար դրամով։ Նա ավելացրեց, որ կենտրոնի բացման կապակցությամբ մինչեւ սեպտեմբերի վերջ կատարվելու են անվճար հետազոտություններ, և բժշկի ցուցումով խնդիր ունեցող հիվանդները կօգտվեն նաև «Հոլտեր քննության» ծառայությունից, որը հնարավորություն է տալիս 24 ժամ հետևել հիվանդի սրտի աշխատանքին։