Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-UwpblgfNg4
A A
Հասարակություն

Վստահ եմ, որ Ստյոպա Սաֆարյանի հետ կատարվածը պարզ ավազակային հարձակում չի․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վստահ եմ, որ Ստյոպա Սաֆարյանի հետ կատարվածը պարզ ավազակային հարձակում չի, այն վախացնելու նպատակով է. բացեք կարդացեք Ստյոպայի վերջին շրջանի գրառումները ում ու ում շրջապատին են ուղղված ու պարզ կդառնա ամեն ինչ։

Դատապարտում եմ կատարվածը ու կոչ եմ անում իրավապահ մարմիններին առավելագույն ջանք գործադրել, սա պարզ հանցագործություն չի. սրանք պատերազմի ծիլերեն են, որոնք պետք է չորանան դեռ ծիլ վիճակում»։

Հիշեցնենք, որ նախօրեին իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։