Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ուսուցիչը հանդիպման է հրավիրում կրթության նախարարին (տեսանյութ)

Աբովյան քաղաքի թիվ 8 դպրոցի կենսաբանության նախկին ուսուցչուհի Անահիտ Հայրապետյանը դժգոհում է, իրեն ազատել են աշխատանքից, պատճառաբանելով, որ ինքը թոշակառու է։ Նա նշում է, որ այդ դպրոցում աշխատել է 1980 թվականից  մինչև 1913 թվականը, որից հետո անցյալ տարվա ապրիլի 12-ին վերսկսել է  աշխատանքն այդ դպրոցում, սակայն կրկին աշխատանքից ազատվել է տնօրենի կողմից։

«Պահանջում եմ  կլոր սեղանի շուրջ հանդիպում կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Քանի որ դպրոցի համար իր բոլոր գեղեցիկ որոշումները մնում է ստվերում։ Վաստակավոր և դասապրոցեսը ճիշտ ղեկավարող ուսուցիչները  տանը նստած են, լրացնում են գործազուրկների թիվը։ Դպրոցը լցված է կադրերով, որոնք չեն կարողանում դասապրոցեսը կազմակերպել։ Աշխատանքի խնդիր ունեմ, չեմ ուզում լինել գործազուրկ»։

Անահիտ Հայրապետյանը նշում է, որ խնդրի համար գնացել է մարզպետրան, սակայն իրեն չեն ընդունել։ Դիմել է նաև դպրոցի տնօրենին, սակայն վերջինս ասել է, որ պետք է աշխատի ֆիզարձակուրդի մեջ գտնվող ուսուցչուհին։

 «Ա1+»-ը կապ հաստատեց նաև թիվ 8 դպրոցի փոխտնօրեն Գայանե Դավթյանի  հետ։ Վերջինս նշեց, որ 2018 թվականին տնօրենը Անահիտ Հայրապետյանին ընդունել է աշխատանքի, որպես ֆիզարձակուրդի մեջ գտնվող կենսաբանության ուսուցչուհուն փոխարինող, և երբ ուսուցչուհին վերադարձել է արձակուրդից, ինքը մեխանիկորեն տեղը զիջել է նրան»։