Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavarutyun
A A
Տնտեսություն

Հավանություն տրվեց մահապատժի վերացմանն ուղղված արձանագրությանը (տեսանյութ)

Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը, որը ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին:

Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է մտել 87 պետության համար: Արձանագրության ստորագրմամբ Կողմերը համարում են, որ մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության բարձրացմանը եւ մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը: