Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սա դիվերսիա է հայոց պետականության դեմ․ բնապահպանը՝ Ամուլսարի մասին

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ Ամուլսարը հանք դարձնելու ողջ գործընթացը կոռուպցիայի միջով է անցել, ասում է նա։

Բնապահպանը կարծում է, որ վարչապետին սխալ են զեկուցում։ Նա վստահություն չունի «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայացրած եզրակացության նկատմամբ։

Պնդումները, թե ռիսկերը կառավարելի են, Հակոբ Սանասարյանը կեղծ է որակում։

«Հայտարարվեց, որ կոռուպցիոն կծիկ է, որից հետո Արթուր Գրիգորյանին, Հայկ Մարտիրոսյանին կանչեցին ԱԱԾ՝ հարցաքննության։ Ես կարող եմ ասել՝ հենց առաջին օրերից՝ 2005 թ-ից, երբ պետք է լիներ հողհատկացման որոշումը, ես մշտապես ներկա եմ եղել գործընթացին և կարող եմ ասել, որ առաջին օրից մինչ այսօր Ամուլսարի հետ կապված գործը կոռուպցիա է։ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, բոլոր նախարարությունները կեղծ փաստաթղթեր տալով՝ այս նախագիծը մտցրեցին շրջանառության մեջ»,- ասաց նա։

Բնապահպանը կարծում է, որ վարչապետին սխալ են զեկուցում։ Հայտարարությունները, թե ոչ մի կաթիլ կեղտաջուր դուրս չի գա հանքից, նրա կարծիքով՝ երևակայությունից դուրս է։

«Սա դիվերսիա է հայոց պետականության դեմ, որն իրականացվում է մեր վարչապետի միջոցով, նրան ծաղր ու ծաղրանքի առարկա դարձնելով»,- նշեց նա։ Ըստ բնապահպանի՝ նույնիսկ ամենաբարձր չափանիշները կիրառելու դեպքում Ամուլսարի հանքը շահագործելը վտանգավոր է։