Բացել լրահոսը Փակել լրահոսը
69489791_688338234971579_6317348025660342272_n (1)
A A
Հասարակություն

Հայաստանում կանցկացվի լուսանկարչական առաջին միջազգային փառատոնը

Հայաստանում կանցկացվի առաջին միջազգային լուսանկարչական փառատոնը՝ ֆոտոֆեստը։ Կազմակերպիչների խոսքով՝ սա բացառիկ և շատ կարևոր միջոցառում է։ Կլինեն հյուրեր աշխարհի 20 երկրներից՝  Իտալիա, ճապոնիա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան։

Մինչ հունիսի 20-ը եղել է լուսանկարների բաց մրցույթ ողջ աշխարհով՝  փառատոնի վեբ-կայքի միջոցով։ Ըստ կազմակերպիչների՝ իրենք 500-ից ավելի աշխատանք են ստացել, որոնցից ընտրել են մոտ 30-ը։

Ընտրությունը կատարել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին։ Առաջին տեղը զբաղեցրած լուսանկարիչը Հնդկաստանից է, երկրորդ տեղում ազգությամբ հայ լուսանկարիչ է, երրորդ տեղում՝  Իրանից։

«Հայաստանն ունի լուսանկարչության լավ պատմություն, բայց այդ պատմությունը չի լուսաբանվել, չի ներկայացվել։ Մենք երբ ցանկանում ենք  հին լուսանկարիչների մասին տեղեկություն իմանալ, չենք կարողանում։ Այս փառատոնը կամ նմանատիպ միջոցառումները կնպաստեն, որ հասարակությունն ավելի ծանոթ լինի հայկական լուսանկարչության պատմությանը»,- ասաց «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը։

Ցուցադրություններ նախատեսվում են 39 տարբեր տեղերում՝ նախագահական նստավայրի բացօթյա տարածքում, մետրոյի երկու կայարաններում, Ազգային ժողովի տարածքում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում և այլուր։ Թումանյանի տուն-թանգարանում ներկայացված կլինեն գրողի արած լուսանկարները։

«Մենք կներկայացնենք նրա շատ յուրօրինակ լուսանկարներ, որ ոչ ոք չի տեսել։ Կան նույնիսկ լուսանկարներ, որոնց վրա նրա մատնահետքերն են։ Շատ գեղեցիկ շարք է լինելու՝ Թումանյանի անհատական և ընտանեկան լուսանկարներով»,- նշեց կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը։

Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 24-ին, կտևի մեկ ամիս։ Առաջին ցուցադրությունը նախատեսվում է Զվարթնոց օդանավակայանում։