Բացել լրահոսը Փակել լրահոսը
444444444444444444444444444444444444444444
A A
Հասարակություն

Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Օգանովսկին է ցուցարարների վրա կրակելու հրամանը տվել (տեսանյութ)

Գեներալ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրամանը տվել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)։

Այս մասին Սեյրան Սարոյանը ասաց իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ես չգիտեմ՝ «Բի-Բի-Սի»-ն ինչ ասաց, չասաց, ես եմ նոր եկել Ամերիկայից, հո դուք չեք եկել, բոլորս էլ Երևանում ենք եղել, հիմա ինչ խաբենք միմյանց»,- ասաց նա:

Ըստ Սեյրան Սարոյանի՝ իր և Մանվել Գրիգորյանի բախտը բերել է, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ «թողել և հեռացել են տուն»։

« Մենք տնից դուրս չենք եկել, թե չէ հիմա դա էլ էին կապելու մեր գլխին, քրքրել էին հիմա մեզ»,- նկատեց գեներալը:

Նշենք, որ օրեր առաջ «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ ցուցարարների վրա կրակ բացելու հրամանը տվել է տվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):