Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ (տեսանյութ)

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հանդես է եկել ուղերձով.

Մարդասիրության համաշխարհային օրը պատվում է աշխարհի տարբեր երկրներում մարդասիրական ոլորտիաշխատողներին, ովքեր վտանգում են իրենց սեփական կյանքը, որպեսզի փրկեն ու բարելավեն այլոց կյանքերը։ Այս տարի առանձնակի գնահատանք ենք հայտնում մարդասիրական ոլորտի կին աշխատողներին, ովքեր էական փոփոխություն են բերում ծայրահեղ կարիքի մեջ գտնվող միլիոնավոր կանանց, տղամարդկանց ու երեխաների համար։

  

Կին աշխատողները առաջնագծում են՝ ճգնաժամում հայտնված քաղաքացիներին աջակցության ցուցաբերումից մինչև հիվանդությունների բռնկման դիմակայում: Նրանց ներկայությունը ավելի արդյունավետ է դարձնում օգնության կազմակերպու մը՝մեծացնելով նրանց հասանելիությունը: Նրանց ներգրավվածությամբ մեծանում է նաև մարդասիրական արձագանքը արտակարգ իրավիճակների ժամանակ աճող գենդերային բռնության նկատմամբ: Այսօր և այս ամսվա ամբողջ ընթացքում մենք կոչ ենք անում ձեզ կիսվել նրանց բացառիկ պատմություններով ձեր առցանց և սոցիալական մեդիայի հարթակներում: Այս կերպ մենք վերահաստատում ենք մեր համընդհանուր հանձնառությունը հանուն մարդասիրական գործողություններում կանանց դերի ամրապնդման:

  

Համաշխարհային առաջնորդները և հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է ապահովեն, որ մարդասիրական գործողություններ իրականացնող աշխատողները պաշտպանված լինեն վտանգներից միջազգային օրենքներին համապատասխան։ Ամբողջ աշխարհում միջազգային մարդասիրական և մարդու իրավունքները պաշտպանող օրենքները շարունակվում են լրջորեն խախտվել։ Նման խախտումները պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության  ենթարկվեն:

 

Մարդասիրության համաշխարհային օրը և ամեն օր մենք կանգնած ենք մարդասիրական ոլորտի աշխատողների կողքին ամբողջ աշխարհում: