Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131439
A A
Քաղաքականություն

Ժողովրդի կամքին դեմ որևէ գործունեություն չի կարելի անել․ Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)

Ազգային ժողովի բակում այս պահին իրավիճակը կայուն է: Ոստիկանական ուժերը չեն թողնում քաղաքացիներին մուտք գործել խորհրդարանի այգի:

Ակտիվիստներ ներկայումս չկան ԱԺ բակում: Այստեղ են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ հարցի լուծումը հնարավոր կլինի միայն ներդաշնակության շնորհիվ:

«Եթե ներդաշնակություն հարցի հետ կապված չկա, ապա գործունեություն չպիտի կատարվի: Ժողովրդի կամքին դեմ չի կարելի որևէ գործունեություն ծավալել»,- ասաց նա:

«Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն «Էլլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակագության վերաբերյալ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված՝ Վահե Էնֆիաջյանը մեկնաբանություն չտվեց՝ պատճառաբանելով, որ փորձագիտական և մասնագիտական վերլուծություններ են հնչել, բայց դրանք առանձին չեն վերլուծվել և տեղի բնակչությանն ու մասնագետներին չեն ներկայացվել: