Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օդեսայում հրդեհված հյուրանոցի գրանցված հյուրերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չեն եղել․ դեսպան

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Օդեսայի ոստիկանությունը հաղորդում է, որ "Տոկիո սթար" հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցված հյուրերի ցանկում չեն եղել։
Միևնույն ժամանակ, բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։ 

Ըստ այդմ, կկարողանանք ամբողջությամբ բացառել ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի առկայությունը զոհվածների շարքերում միայն զոհվածների ինքնության լիարժեք ճշտումից հետո։

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետևում են զարգացումներին և նոր տեղեկություններ ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնենք հանրությանը»։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում։

Հրդեհի արդյունքում, նախնական տվյալներով, 8 հոգի մահացել է, կա 10 վիրավոր։ Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ հյուրանոցից 150 հոգի տարհանվել է։