Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օդեսայում հյուրանոց է այրվել․ կա 8 զոհ (տեսանյութ)

Գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում։

Հրդեհի արդյունքում, նախնական տվյալներով, 8 հոգի մահացել է, կա 10 վիրավոր։ Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ հյուրանոցից 150 հոգի տարհանվել է։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01:34-ին՝ hյուրանոցի երկրորդ հարկում: Այրվել է մոտ 1000 քմ տարածք:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ հյուրանոցում հուլիսին համապատասխան ստուգումներ պետք է իրականացվեին՝ անվտանգության կանոնների պահպանման մակարդակը պարզելու համար, սակայն սեփականատերը ստուգումներ իրականացնել թույլ չի տվել։