Բացել լրահոսը Փակել լրահոսը
68910119_2500147853551049_7063389570166947840_n
A A
Հասարակություն

Վթարային շենքերի թվով առաջատարն Աջափնյակն է․ ավագանու անդամ (տեսանյութ)

Երևանի ավագանու ԲՀԿ անդամներն այսօր անդրադարձան մայրաքաղաքում առկա մի շարք խնդիրների։

Ավագանու անդամներն առանձնացրել էին աղբահանության, վթարային շենքերի, Երևանում առկա թունաքիմիկատների գերեզմանոցի վտանգավորության, վերելակների, կանաչապատման և ոռոգման խնդիրները։

Ավագանու անդամներից Միքայել Մանրիկյանը նշեց, որ մայրաքաղաքում առկա թունաքիմիկատների գերեզմանոցը լուրջ խնդիր է օդի աղտոտվածության առումով։

Ավագանու անդամի խոսքով՝ խոսակցություններ կան, որ Երևանում ոչ թե մեկ, այլ երկու նման գերեզմանոց կա, սակայն միայն մեկն է գրանցված։ Իրենք պատրաստվում են ստուգել այդ տեղեկությունները։

Անդրադառնալով վթարային շենքերին՝ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը նշեց որ ինքն այդ թեմայով զրույց է ունեցել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, ով նշել է, որ  վթարային շենքերը մայրաքաղաքում ավելի շատ են, քան ներկայացված են։

Նա ասաց, որ գրանցված է 11 չորրորդ կարգի վթարային շենք, սակայն ավելի քան 110 նման շենքեր կան։

«Վթարային շենքերի թվով Աջափնյակն է առաջատարը»,- ասաց ավագանու անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում