Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանին նոր փորձություն է սպասվում Սենթ Լուիսում. Live (տեսանյութ)

Լեւոն Արոնյանը կպարգեւատրվի 37.500 դոլարով

 

Այսօր տեղի կունենա նաեւ նոր մրցաշարի բացման արարողությունը:

 

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում այսօր տեղի կունենա Գրանդ Չեսս Տուրի արագ և կայծակնային շախմատի մրցաշարի փակման արարողությունը:

Գլխավոր մրցանակը կստանա մեր շախմատիստ Լևոն Արոնյանը, որը 36 հնարավորից վաստակելով 22 միավոր, միանձնյա գրավեց առաջին հորիզոնականը: Նա կպարգեւատրվի նաեւ 37,5 հազար դոլարով:

Ի դեպ, մրցաշարի փակումից հետո անմիջապես կմեկնարկի շախմատի Սիգֆիլդի գավաթի խաղարկության բացման արարողությունը, որը Գրանդ Չեսս Տուրի փուլերից մեկն է:

Այս տարի կմասնակցեն 12 շախմատիստ: Սենթ Լուիս մրցաշարից հանդես կգան Արոնյանը, Կառլսենը, Կարուանան, Կարյակինը, Դին Լիժենը, Մամեդյարովը եւ Վաշյե-Լագրավը: Նրանց կմիանան Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Յան Նեպոմնյաշչին, Հիկարու Նակամուրան ու Վեսլի Սոն:

Մրցաշարն անցկացվելու է դասական շախմատի կանոններով: Առաջին տուրը տեղի կունենա օգաստոսի 17-ին: Մրցանակային հիմնադրամը կազմում է 325 հազար դոլար:

Ուղիղ հեռարձակումը՝ մի քանի րոպեից