Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0738
A A
Հասարակություն

Որսորդն առաջարկում է խստացնել որսորդության նկատմամբ վերահսկողությունը (տեսանյութ)

Որսորդ Էդուարդ Սարիբեկյանն ասում է, որ Հայաստանում ակնհայտ է որսագողությունների հանգամանքը։

 «Մենք ինքներս որսորդության կազմակերպման շահառուներ ենք», - շեշտեց նա՝ հավելելով, որ որսորդությունը Հայաստանում աստիճանաբար մահանում է, կենդանատեսակները քչանում են և, որ իրենք որևէ բան, բացի ահազանգելուց, չեն կարող անել։

Էդուարդ Սարիբեկյանն ընդգծեց, որ նախարարությունը որոշել է թույլատրել շաբաթ և կիրակի օրերին և ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այդ օրերին չի աշխատում և փաստացի վերահսկողություն չի լինում։

Որսորդի համար կասկածելի է, որ բնապահպանության տեսչական մարմինը արձանագրում է ծառահատման դեպքեր, սակայն ոչ որսագողության, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Նա հավելեց, որ որսագողությունը միայն  հրացանով չի արվում, այլ նաև՝ ցանցերով ու տարբեր տեսակի թակարդներով գիշերվա ժամերին, իսկ տեսչական մարմինը գիշերվա ժամերին չի աշխատում։

Որսորդն առաջարկում է ավելի խստացնել որսորդության նկատմամբ վերահսկողությունը, որսորդության վերաբերյալ որոշում ընդունելիս խորհրդակցել որսորդների հետ։

 

 

«Աղավնաբազե» ՀԿ նախագահ Հովհաննես Խնուսյանի խոսքով՝ նախարարության որոշման համաձայն շաբաթ-կիրակի օրերին որսորդության թույլատրությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ օրերին որսով զբաղվել որսորդները, իսկ մյուս օրերին՝ որսագողերը։

 

Որսորդների համար զավեշտալի է, որ օրինագծի մեջ նշված զինատեսակը միայն ակոսափող հրացան (կարաբին) և օրինակ լորի որս։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին

 Հայաստանի որսորդները Շրջակա միջավայրի նախարարության դիմաց ակցիա էին անում՝ բողոքելով Կառավարության որոշումից, համաձայն որի՝ որս անելու արտոնագիր ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ և որսով զբաղվեն միայն շաբաթ-կիրակի օրերին։