Տնտեսագիտական համալսարանում առողջացման գործընթացներ են գնում․Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրթության ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ բուհ-ում չի տեսնում։
«Բուհ-ում նորմալ գործընթացներ են, առողջացման գործընթացներ են գնում, բնականաբար, դա որոշակի դիմադրություն պետք է առաջացնի, բայց եթե դասախոսները կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունը անպայման այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա»,- ասաց նա։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ինքը տեղեկություն չունի այն մասին, որ բուհ-ի մոտ 200 դասախոս այլեւս չի աշխատելու։
«Ես տեղեկություն ունեմ, որ տեղի է ունեցել մրցույթ, եւ նոր կարգ է սահմանվել. ըստ այդ կարգի՝ լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել։ Առհասարակ, բուհ-երում էլ մենք ունենք ուռճացված համակարգեր»,-ասաց նախարարը։