Բացել լրահոսը Փակել լրահոսը
75.thumb
A A
Հասարակություն

«Ղալաթ են անում, որ նման բան են հրապարակում». Օգանովսկին BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին. Aravot.am

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ) Aravot.am-ի հետ զրույցում հերքեց իր մասին BBC-ի հրապարակած տեղեկությունները: «Ղալաթ են անում իրենք, որ նման բան են հրապարակում: Ոչ մի կրակոց չկա»,- ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի հրապարակմանը:

Aravot.am-ի հարցին, թե ում ցուցումով է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եկել Երեւան, նա պատասխանեց. «Հրամանի համաձայն, էլ ինչ ձեր հարցին պատասխանեմ, որպես մարդ, դուք ասում եք կրակոցներ, մի հատ փամփուշտ չի կրակվել: Հազար ու մի բան կարող են ասել, նստեմ սաղին պատասխա՞ն տամ: Մեր կողմից հրամանի համաձայն մի հատ փամփուշտ չի կրակվել: Մենք եղել ենք կառավարության շենքում, որտեղ ոչ մի կրակոց չի եղել: Մենք կառավարության շենքից դուրս չենք եկել»: Մեր հարցին, թե ինչու էր եկել Երեւան ու փակվել կառավարության շենքում, նա պատասխանեց. «Ես արդեն ջղայինանում եմ, որովհետեւ իրար չհասկացանք»: