A
A
Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին «Մարտի 1»-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ։
Այսօր լրացել էր նրան կալանքի պահելու ժամկետը, և քանի որ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը կալանքը երկարացնելու միջնորդություն չէր ներկայացրել, Պետրոսյանն օրենքի ուժով ազատ արձակվեց։
Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետին հունիսի 6-ին մեղադրանք էր առաջադրվել Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով»:
Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության՝ Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։
Տեսանյութը՝ news.am-ի