A
A
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց. Հետք
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի,Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը՝ նշելով նաև, որ դատարանն իրավաչափ է ճանաչել Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի և խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամեր առաջ:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ նա սպանել է Զաքար Հովհաննիսյանին: