Բացել լրահոսը Փակել լրահոսը
gham
A A
Քաղաքականություն

Մարտի 1-ի գործով՝Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. նրա խափանման միջոցն է քննարկվում

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հունիսի 4-ին կասկածանքով ձերբակալված 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (այն է՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան»,-ասաց Օհանջանյանը:  Դատարանն այսօր քննելու է այդ միջնորդությունը, այսինքն՝ նրա խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: