Բացել լրահոսը Փակել լրահոսը
2426381461863592
A A
Հասարակություն

Ողբերգական դեպք Վեդիում. մահացել են 29–ամյա ծննդկանն ու նորածինը

Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը երեկ՝ օգոստոսի 1–ին 29–ամյա ծննդկան է մահացել: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։

Բժիշկներին չի հաջողվել փրկել նաև նորածնի կյանքը: Աղբյուրի տեղեկություններով՝ կինը երրորդ երեխային էր սպասում։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է այսօր առավոտյան։

Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։