Լենա Նազարյանի հանդիպել է բաց նամակի հեղինակին
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հանդիպել է Կարեն Խաչատրյանին՝ իր բաց նամակից հետո։
Լենա Նազարյանից քաղաքացին խնդրում էր, որ նա «ուշադրության և հսկողության ենթարկի թիվ ԵԱՆԴ/5228/02/15/քաղաքացիական գործով որոշումը»։
Խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՝ Աիդա Դավթյանի վճռի մասին է, որով դատավորը հակընդեմ հայցվորների պահանջը բավարարելու նպատակով հիշատակել է փաստեր, որոնք, ըստ Կարեն Խաչատրյանի, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից, ավելին՝ դատավճիռը կայացրել է ենթադրությունների հիման վրա:
Հիշեցնենք նաև, որ Կարեն Խաչատրյանը բողոքով դիմել էր Գլխավոր դատախազություն, որ ԵԱՆԴ/ 5228/02/15 քաղաքացիական գործով դատարան է ներկայացվել կեղծ ապացույցներ և ստացել ՀՀ գլխավոր դատախազության որոշումը, ըստ որի՝ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժինը վարույթ է ընդունել թիվ 17160619 քրեական գործը և այն մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր –Նորք վարչական շրջանների դատախազ Վ. Միլիտոնյանին և ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնակատար ոստիկանության մայոր Ռ. Պողոսյանին: