Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Անհնար է, որ Հայաստանը մի ձեռքով բանակցի, մյուսով՝ կրակի. խոսնակ (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ՝ վերջին 1 տարվա ընթացքում իրավիճակը առաջնագծում կայուն է, բայց երբեմն լինում են փոքրիկ սրացումներ:

«Ընդհանուր՝ համակարգում ունենք համեմատաբար հանգիստ երկարաժամկետ փուլեր, ինչը մեզ համար կարևոր է, որովհետև դա մեզ թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստավածությամբ: Չնայած դրան՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի միջև զորավարժությունների ինտեսիվություն կամ՝ նաև դրա ներկայացում։ Ասել է թե՝ ունենք փաստ՝ համեմատաբար հանգիստ վիճակ, բայց ունենք նաև շարունակական գործընթաց՝ պատրաստվել մարտական գործողությունների՝ Ադրբեջանի պարագայում: Նաև ունենք դրանք ուղեկցող մշտական գործընթաց՝ սպառազինությունների ձեռբերում, հռետորաբանության պահպանում, չնայած որոշակի թուլացում է նկատվում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից»- ասում է պարոն Հովհաննիսյանը:

Թե՛ Հայաստանը, թե' Արցախի Հանրապետության ԶՈՒ-ն նույնպես մարտունակության բարձրացման ուղղությամբ են աշխատում, զենք-զինամթերք են ձեռք բերում, զորավարժություններ անցկացնում:

«Մենք շարունակում ենք կարծել, որ զինված ուժերի մարտունակության բարձրացումը լավագույն երաշխիքն է՝ խաղաղության պահպանման»,- ընդգծում է նա։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

«Մենք ներկայացրել ենք՝ մեզ համար առաջնահերթությունը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն է, նաև Արցախը պետք է ներգրավվածություն և որոշիչ ձայն ունենա տևական և իրական խաղաղ կարգավորման գործընթացում»-, նշում է Աննա Նաղդալյանը:

Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացին, ըստ Նաղդալյանի, կապահովի արդյունավետություն։

«Հայաստանը չի հավատում, որ հնարավոր է, երբ որ լինի լարվածություն առաջնագծում, երբ կա հռետորաբանություն, հայատյացություն, ապա գնալու է բանակցելու և ինչ-որ առաջընթաց արձանագրելու։ Մենք չենք հավատում դրան։ Սցենարը, որ Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով բանակցում են, իսկ մյուսով՝ կրակում, ուղղակի անհնար է մեր պարագայում»,- շեշտեց նա: