Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արագիլների աղտոտվածության աղբյուրը դեռ չի հայտնաբերվել

Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մ., Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում օրեր առաջ հայտնաբերված յուղոտված փետուրներով արագիլը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու, թե ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: