Բացել լրահոսը Փակել լրահոսը
a9b2d34b6adc35d95c43bbb503e34774
A A
Հասարակություն

34-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 10-ամյա աղջնակի նկատմամբ. նա ձերբակալվել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հտախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Մ. Հ.-ի հայտնած տեղեկությունն այն մասին, թե ով է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել 10-ամյա աղջկա հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր Մաշտոցի ոստիկանություն է մեղայականով ինքնակամ ներկայացել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Է. Ա.-ն, ով ձերբակալվել է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում