Բացել լրահոսը Փակել լրահոսը
67444764_2351655398419056_4147721411772809216_n
A A
Հասարակություն

Արագիլների անկման կապակցությամբ նմուշառման աշխատանքներ են իրականցվում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․

«Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները:

Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: