Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լոռու մարզում 17-ամյա տղան խոտ տեղափոխելիս դիպել է էլեկտրալարերին, հոսանքահարվել ու մահացել. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահագնի առողջական կենտրոն» հոսանքահարված երիտասարդ տղայի դի է բերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վահագնի գյուղի բնակիչ, 17-ամյա Գևորգ Խ.-ն է, ով նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Վահագնի գյուղի բնակիչ, 41-ամյա Խաչիկ Քոչինյանի կողմից վարած ГАЗ 53 մակնիշի 34 TA 200 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վահագնի գյուղի հարակից հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ երեխան, գտնվելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրալարերին և հոսանքահարվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդ Խ. Քոչինյանի որդին էր: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում