Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-w8Drh3ySOZ
A A
Հասարակություն

Դատավորի գործով հարցաքննվեց ամբաստանյալ-փաստաբանը (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստի ժամանակ այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Վահագն Դանիելյանը։ Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ցուցմունքն ավարտելուց հետո Վահագն Դանիելյանին հարցեր ուղղեցին կողմերը: Իսկ Գագիկ Հեբոյանի հարցաքննությունը տեղի կունենա հաջորդ նիստին:

Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար, այս տարվա  մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և մարտի 27-ին փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Իսկ Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով, օժանդակել է Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Հարցաքննությունից հետո Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ իր պաշտպանյալին գրավով ազատ արձակելու կամ ստորագրություն չհեռանալու մասին կիրառելու վերաբերյալ։ Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը։