Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պահանջում են ոստիկանության երեք պաշտոնյաների հրաժարականը (տեսանյութ)

«Տուգանք» հասարակական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի մոտ՝ պահանջելով ոստիկանության երեք պաշտոնյաների՝ Հաշվառման-քննական բաժանմունքի պետ Արթուր Տոնոյանի, ՃՈ Երևան քաղաքի պետ Արման Հակոբյանի և Ճանապարհային նշանների բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի  հրաժարականները։   Նրանց մեղադրում են ոլորտի խնդիրները չկարգավորելու մեջ։

«Խնդիրը հետևյալում է, որ տեղային ժամանակավոր լուծումներ են տրվել, որոնք որ պետք է չտարբերվեին»,- ասաց նախաձեռնության անդամ Վահան Ջանոյանը, ավելացնելով՝ համակարգում կան մարդիկ, որ ավելի շատ կաշխատեն և արդյունք կտան:

Նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե այս պաշտոնյաները հրաժարական չտան, հաջորդ օրը իրենք կգան արդեն չորս պաշտոնյայի հրաժարականի պահանջով:

«Մինչև վերջ պահանջելու ենք, որ էն պաշտոնյաները, որոնք ուղղակի պետության փողերն են վատնում, բայց ոչ մի բան չեն անում , բացի նրանից, որ օգուտ չեն տալիս՝ մի բան էլ վնաս են տալիս, գոնե գնան տուն հանգստանան , ո՛չ պետությանը վնաս տան, ո՛չ ժողովրդին»,- ասաց Արտակ Խաչատրյանը: