Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Առավոտ. «Գիշերով մտել են տները, մի մասին ծեծել, մյուսներին մերկ՝ ընտանիքի աչքի առաջ տարել». իջեւանցի

Իջեւանում երեկվա դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարների հարազատները դժգոհում են: «Ոչ մի բան էլ չեն արել, պարզապես կանգնել-նայել են, թե ինչ է կատարվում: Մարդ են սպանե՞լ: Թող մարդասպաններին դատեն, իսկ մեր երեխեքին՝ մեզ տան: Թող գործարան բացեն, աշխատատեղ ստեղծեն, մեզանից ի՞նչ են ուզում»,-այսօր ուղիղ եթերում լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկի մայրը:

«Գիշերով՝ ժամը չորսին, մտել են տները, մի մասին ծեծել, մյուսներին մերկ՝ երեխաների եւ ծնողների առաջ, տարել եսիմ ուր: Դիմել եմ ոստիկանություն ու ասել, որ էպիլեպսիայով եւ «Երեւանյան» հիվանդությամբ տառապող երեխայիս տեղն ուզում եմ իմանալ: Չասացին: Ժողովուրդը որեւէ ոստիկանի խաթրին չի կպել»,-իրավիճակն այսպես պատմեց կանանցից մեկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով