Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հռիփսիմյան_օրիորդաց_դպրոցի_շենք,_Երևան,_Ամիրյան_փողոց_05
A A
Հասարակություն

Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 15-ից  օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ

Հարգելի համաքաղաքացիներ, 


Մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: