A
A
ԵՎՐՈ-2019. Հայաստանը պարտվեց Իտալիային եւ դուրս մնաց խմբային փուլից
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունում այսօր կայացավ 2-րդ տուրի երկրորդ հանդիպումը:
Մրցաշարի կազմակերպիչ Հայաստանի պատանեկան ընտրանին իր հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց Իտալիայի այդ տարիքային թիմից: Առաջին խաղակեսում աչքի ընկան Մանոլո Պորտանովոն ու Դավիդե Մերոլան, երկրորդում՝ նույն Պորտանովոն ու Ջիակոմո Ռասպադորին՝ 0:4:
Այդպիսով, Հայաստանի Մ19 հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ու ժամանակից շուտ դուրս մնաց խմբային փուլից: Իտալիայի ընտրանին տարավ առաջին հաղթանակը եւ Իսպանիայի թիմի հետ վերջին խաղում կվիճարկի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրը: